Ազգային ժողովը վերածել են «պոլիգոնի». պատգամավոր

Ազգային ժողովը վերածել են «պոլիգոնի». պատգամավոր

Իշխանությունը մարտական գործողությունների, սահմանային լարվածության վայրը խառնել է՝ Ազգային ժողովը վերածելով «պոլիգոնի»։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» ֆրակցիայի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Դրսում ոստիկանության մեծածավալ ուժեր, ներսում «պոլեվոյ» համազգեստով անհաշվելի ԱԱԾ աշխատակիցներ։

ԱԺ-ում խրամատ փորելու, դիրքային ենթակառուցվածքներ ներդնելու տրամադրություն է», – գրել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում