2.1 C
Yerevan

Տավուշի վտանգավոր տարածքներից մարդկանց էվակուացնելու նոր պլան է մշակվել

Նմանատիպ

Դրամաշնորհային ծրագիր 2023. «Ստեփան Գիշյան» հիմնադրամ

«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը դրամաշնորհային մրցույթ է հայտարարում իրավաբանական...

350000 ֆունտ ստերլինգ Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բրիտանական Start բարեգործական հիմնադրամը 350․000 ֆունտ ստերլինգ է հատկացրել...

Բացահայտվել է պետական դավաճանության դեպք

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N...

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը օգոստոսի 19-ին ՀՀ Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին որոշում է ստորագրել։

Ինչպես նշում է News.am-ը, որոշման մեջ նոր խմբագրությամբ շարադրված են․

«Տավուշի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը,

սահմանամերձ գոտուց ըստ տարիքային խմբերի տարհանված բնակչության հաշվարկը,

տարհանված բնակչության տեղաբաշխման հաշվարկը՝ ըստ ընդունման բնակավայրերի,

տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկը,

տուժած բնակչության սննդամթերքով ապահովման հաշվարկը՝ ըստ տարիքային խմբերի,

տուժած բնակչությանն առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման հաշվարկը,

տուժած բնակչությանը տրվող հագուստի, ներքնազգեստի եւ կոշիկի ապահովման հաշվարկը,

տուժած բնակչության անհրաժեշտ հագուստի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ազդարարման սխեման,

բժշկական ապահովման ուժերի հաշվարկը,

Տավուշի մարզի բնակչության ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի տարհանված բնակչության սննդով ապահովման հաշվարկը,

Տավուշի մարզի ընդունող բնակավայրերի եւ ընդունման հավաքակայանների ցուցակը,

Տավուշի մարզի բնակավայրերի ժամանակավոր տեղաբաշխման եւ երկարատեւ բնակության կետերի ցուցակը,

Տավուշի մարզի երկարատեւ բնակության կետերի ուցակը,

սահմանամերձ 10 կմ-անոց գոտուց տարհանված բնակչության երկարատեւ կետերի բնակչության ամրագրման հաշվարկը։

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված այդ որոշման կետերին հավելվածներ են կցված, որոնք, սակայն, ցուցադրված չեն»։

spot_imgspot_img