-0.9 C
Yerevan

«Ժողովուրդ». Քնած զինվորներից 8-10 հազար դրամ են պահանջում. ինչ է բացահայտվել բանակում

Նմանատիպ

ԵՄ-ն չգիտի, թե ով է հարձակվել Սպահանի վրա

ԵՄ արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն ասել է, որ...

Կարսում շարունակվում են թուրք-ադրբեջանական զորավարժությունները

Կարս նահանգում շարունակվում են Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր «Ձմեռային զորավարժություններ 2023» զորավարժությունները,...

ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական խնդիրների մասին

Ռուսաստանն ինտենսիվ կերպով աշխատում է Հարավային Կովկասում կուտակված «հակամարտային...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայկական բանակում սոված մնացած իշխանության օրոք (շատ պատգամավորներ եւ պաշտոնյաներ իրենք են բարձրաձայնել այդ մասին) նոր հանցատեսակներ են զարգանում:

Պարզվում է՝ տարբեր զորամասերում կամ մարտական հենակետերում զինվորին քնած բռնացնողները նրա այդ արարքը թաքցնելու համար շատ դեպքերում կոնկրետ գումար են պահանջում՝ 8-10.000դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իրավապահ մարմիններում քննության առարկա են դարձել քնած զինվորներից «փրկագին» պահանջելու դեպքերը: Ընդ որում, դրանք լայն տարածում են գտել: Ու երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե բանակում զինվոր ունեցող ծնողները ստիպված չեն լինելու ներքնաշորեր ուղարկել, քանի որ համալրված է ողջ քանակը, հիմա, փաստորեն, ստիպված են ծնողները տանից գումար ուղարկել, որ քնած զինվորի ֆոտոները ջնջվեն, կամ փաստերը չհաղորդվեն վերադասին:

Ասել է թե՝ զորամասի ներսում մեկը մյուսին պարտք մնալու խնդիրը դեռեւս լուծված չէ, ու երբեմն ճակատագրական ավարտ է ունենում: Հիշեցնենք վերջին դեպքը, երբ միանգամից երեք զինվորի ծառայակիցը սպանել էր, իրավապահները դարձյալ պարտքուպահանջի եւ միմյանց արժանապատվությունը ոտնահարելու վարկած են քննում:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img