Ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը. ավելի քան 40 մեքենա էր հայտնվել շրջափակման մեջ

Ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը. ավելի քան 40 մեքենա էր հայտնվել շրջափակման մեջ

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահներինն ու հայ սահմանապահներին հաջողվել է ադրբեջանական շրջափակումից դուրս բերել ավելի քան 40 մեքենաները, որոնց մեջ նաև մանկահասակ երեխաներ կային։ 

Մինչ այդ Նաիրա Զոհրաբյանը գրել էր.

«Արդեն մոտ 2 ժամից ավելի է փակ է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կատարի-Կարմրաքար` 16-18 կմ հատվածը:

Այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենաներ, որից 25-ը մարդարար, որոնցում կան երեխաներ:

ՀՀ սահմանապահ զորքերը ռուս խաղապահների հետ տեղում եմ, սակայն, ինչպես ինձ փոխանցեցին, ադրբեջանցիները հրաժարվում են բացել ճանապարհը:

Թե ի՞նչ է տեղի ունեցել՝ ինձ փոխանցված շրջանառվող վարկածները չեմ հրապարակում եւ սպասենք պաշտոնական պարզաբանումներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում