Պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվական

Պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվական

Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել. օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Դեռևս 2004 թվականից գործող օրենքը որոշել են ներքին կարգով դադարեցնել առժամանակ. Այս մասին ներքին կարգով գրություն է իջեցվել ԱՆ-ից:

Փոխարենը՝ պետությունը աղմուկից խուսափելու համար ԲԿ-ների տնօրինությանն առաջարկել է սրտի վիրահատությունների ու բարդ հետազոտությունների սպասարկումը «կազմակերպել նիսյա եղանակով»՝ ԲԿ-ի միջոցների հաշվին, բայց սրան կտրականապես դեմ են եղել ԲԿ սեփականատերերը՝ պատճառաբանելով, թե վստահություն չկա:

Մյուս առաջարկը պետպատվերով բուժումն հետաձգելն է՝ հերթագրման եղանակով հաջորդ տարի, այս դեպքում էլ ուղեգիրը ձեռքը եկած հիվանդներն են կտրուկ մերժում, մի մասը հարկադրաբար վճարում է տեղում, քանի որ անհետաձգելի հետազոտման կարիք ունի:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել Առողջապահության նախարարությունից ԲԿ-ներին իջեցված այդ ներքին հրահանգի պատճենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում