Կյանքին հրաժեշտ է տվել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

Կյանքին հրաժեշտ է տվել աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն

Այսօր կյանքի 88-րդ տարում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն։ Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը։

Տասնյակ հայտնի ֆիլմերում նկարահանված դերասանը ծնվել էր 1933թ. Փարիզում՝ քանդակագործ Պոլ Բելմոնդոյի ընտանիքում։ Իր դերասանական արվեստի համար Բելմոնդոն արժանացել է բազում միջազգային մրցանակների և հարյուր-միլիոնավոր մարդկանց սիրուն ու հարգանքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում