Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը Եվգենի Զինիչևը

Զոհվել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարը Եվգենի Զինիչևը

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում վարժանքների ժամանակ: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ցավով հայտնում ենք, որ իր պարտականությունների կատարման շրջանակում, գտնվելով Նորիլսկում` միջգերատեսչական վարժանքներին` Արկտիկայի գոտին արտակարգ իրավիճակներից պաշտպանելու համար, փրկելով մարդու կյանք՝ ողբերգականորեն զոհվել է ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևը», – ասել են նախարարությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում