ՀԱՊԿ երկրները հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության ռազմավարությունը

ՀԱՊԿ երկրները հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության ռազմավարությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներն, ընդհանուր առմամբ, հաստատել են պաշտպանական արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների համագործակցության ռազմավարությունը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը՝ ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստի ավարտին, գրում է Tert.am-ը:

«Այս ռազմավարությունը նախապես հաստատվել է: Հետագայում կաշխատելու ենք և համաձայնեցման ամբողջական գործընթաց ենք իրականացնելու, ապա այս հարցը ներկայացնելու ենք երկրների ղեկավարների դիտարկմանը: Կփորձենք հաջորդ տարի որոշակի համաձայնեցված առաջարկներ պատրաստել»,- ասել է վերջինս:

Ինչպես նշել է Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Պանտուսը, գլխավոր հարցերից մեկը «կարգավորող իրավական դաշտի ներդաշնակեցումն է ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցության առումով»: «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ արտադրանքին, այդ հարցը գտնվում է մշտական վերահսկողության տակ», -ասել է բելառուս գործիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում