6.1 C
Yerevan

«Փաստ»․ Նախնական քննություն՝ նորաստեղծ կուսակցության համար. ի՞նչ ծրագրեր ունի Ռուբեն Վարդանյանը

Նմանատիպ

Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»

Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող...

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են ԱԹՍ-ների գործարան կառուցել

Ելաբուգայում կամիկաձե անօդաչուների գործարան կարող է հայտնվել: Այս մասին,...

2.2 մլրդ դոլորի ռազմական նոր օգնություն՝ Ուկրաինային․ ի՞նչ է ներառված փաթեթում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 2.2 միլիարդ դոլար...

«Առիթ ունեցել ենք նշել, որ հոկտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններին քաղաքական ուժերի մասնակցությունը, մեղմ ասած, հնարավոր չէ շատ ակտիվ համարել: Սակայն ուշագրավ է, որ ինը համայնքից հինգում մասնակցում է նոր ստեղծված քաղաքական ուժ: Խոսքը «Ապրելու երկիր» կուսակցության մասին է: Կուսակցությունը կմասնակցի Տեղ, Տաթև, Մեղրի, Դիլիջան և Գյումրի համայնքների ավագանու ընտրություններին։

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունում այս ընտրությունները համարում են յուրատեսակ քննություն՝ ապագա ավելի մասշտաբային ընտրություններից և ընդհանրապես քաղաքական «թոհուբոհի» մեջ մտնելուց առաջ: Մեր աղբյուրները փոխանցում են, որ զուգահեռ ակտիվորեն զբաղված են տեղերում կուսակցական կառույցներ ստեղծելու և նոր կուսակցականների անդամագրման աշխատանքներով:

Մեր տեղեկություններով, նաև այս տեսակետից է ուշագրավ այն հանգամանքը, որ այս տարվա հունիսին Հայաստանի քաղաքացիություն է ստացել սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, որի անվան հետ է կապվում «Ապրելու երկիր» կուսակցության ստեղծումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Վարդանյանը ցանկություն ունի առաջիկայում ակտիվորեն ներգրավվել քաղաքական գործընթացներում, իսկ հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցել որպես վարչապետի թեկնածու»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img