-5.9 C
Yerevan

«Հրապարակ»․ Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են

Նմանատիպ

Ռուսաստանում կարող է ևս 500 հազար մարդ մոբիլիզացվել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ Անդրեյ Ռիժենկոն հայտարարել...

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը

Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։

Աղետ Հայաստանի ու հայության համար․ հնարավորություններ և լուծումների տարբերակներ

Արցախի շարունակվող շրջափակումը, որքան էլ այն աղետալի լինի մեր 120.000 հայրենակիցների ու հայկական երկու պետությունների համար, կարող է բովանդակային փոփոխություն մտցնել միջազգային տարբեր հարթակներում ընթացող բանակցային գործընթացում և նպաստել Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։

«Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, եւ նրանց միջեւ առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։ Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլեւս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել:

Գնեք գրքեր Books Times.am առցանց գրախանութից
———————————————————————————————

«Նվիրումի վկայություն»
Հրանտ Մելիք-Շահնազարյան

Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։

Ի դեպ, Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, եւ չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի եւ հայտ ներկայացնի։ Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, եւ նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img