Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված․ պաշտպան

Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանավորված․ պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նրա պաշտպանների բողոքի վերաբերյալ որոշումը․ պաշտպանական թիմի բողոքը մերժվել է, Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա տեղեկացրել է, որ մտադիր են բողոքարկել վճռաբեկ դատարանի որոշումը և ընդգծել՝ Աղվան Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում, այն որակում է որպես ապօրինի։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել էր սեպտեմբերի սկզբին։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի եւ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է(փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում