Սիրիայում հայտնել են Գոլանի բարձունքներից հարձակման մասին

Սիրիայում հայտնել են Գոլանի բարձունքներից հարձակման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, Times․am: Սիրիայի Արաբական Հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգերը չեզոքացրել են հարձակումը, որն իրականացվել է Գոլանի բարձունքներից: Տեղեկությունը հաստատել է Սիրիայի հեռուստառադիոհեռարձակման պետական գործակալությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

Ավելի վաղ պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Դամասկոսի մերձակայքում լսվել են պայթյունների ձայներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում