5.1 C
Yerevan

Աֆղանստանի արևելքում տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել մզկիթում պայթյունի հետևանքով

Նմանատիպ

Շվեդիան Թուրքիային է հանձնել քուրդ զինյալներից մեկին

Շվեդիայի իշխանությունները Թուրքիային են հանձել Քրդական բանվորական կուսակցությանն անդամակցելու...

Ցանկանում են խաթարել Արցախի բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ փակումը Արցախի ժողովրդի...

Կկայանա՞ արդյոք Էրդողան-Ասադ հանդիպումը

Սիրիայի հարցով  ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է,...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, Times․am: Մզկիթում պայթյունի հետեւանքով տասնյակ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել Աֆղանստանի Նանգարհարի նահանգի Սփինհարի շրջանում, որը գտնվում Է երկրի արեւելքում: Նոյեմբերի 12-ին իր Էլեկտրոնային տարբերակում այդ մասին հայտնել Է տեղական Etilaat Roz թերթը՝ վկայակոչելով տարածաշրջանի աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ճշտվում Է, միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին) հոծ բազմության մեջ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ: Պատահարի այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտում: «Թալիբան» արմատական շարժման կողմից օգոստոսին Աֆղանստանում իշխանության զավթման պահից սա արդեն հինգերորդ խոշոր պայթյունն Է երկրի կրոնական կառույցում:

Մինչ այդ ահաբեկչական գործողությունները տեղի Էին ունենում հիմնականում շիաների մզկիթներում, ինչի հետեանքով ընդհանուր առմամբ զոհվել Է ավելի քան 250 մարդ, հարյուրավորները՝ վիրավորվել: Այդ դեպքերից յուրաքանչյուրում կատարվածի համար պատասխանատվությունն ստանձնել են «Իսլամական պետությունը Խորասանում» խմբավորման զինյալները, որն «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպության ճյուղավորումն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

spot_img
spot_img