Միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ բանակը չվերականգնելով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»

Միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ բանակը չվերականգնելով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, Times․am: Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։

Ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։

Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով` թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում