ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Հունվարի 1-ից հանրային սննդի, մշակութային միջոցառումների, համերգների և այլ հասարակական վայրերում քաղաքացիների մուտքը կլինի ՊՇՌ բացասական թեստի կամ պատվաստված լինելու դեպքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սահմանափակող միջոցառումները որոշակի անհարմարություններ կառաջացնեն, բայց նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը, կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ»,- նշեց նախարարը։