10.1 C
Yerevan

Ռուսաստանը կկրի հսկայական կորուստներ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում․ Կիևում Գերմանիայի դեսպան

Նմանատիպ

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման տրամադրման բուհերի և մասնագիտությունների ցանկը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից...

Հայաստանում բնապահպանական իրավիճակը վատացել է․ Amnesty International

Armnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանում բնապահպանական անկում է...

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետևանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի

Մարտի 30–ին, 31-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների...

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, Times․am: Կիևում Գերմանիայի դեսպան Անկա Ֆեյդհուզենը կանխագուշակել է, որ Ռուսաստանը կունենա հսկայական կորուստներ Ուկրաինայի վրա հարձակվելու դեպքում։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքս-Ուկրաինան։

«Ո՞ւնի Ռուսաստանը նման մտադրություններ, ես չեմ կարող ասել։ Բայց ուկրաինական բանակն այսօր անհամեմատ ավելի ուժեղ է, քան 2014 թվականին։ Ռուսաստանը կկրի հսկայական կորուստներ»,-ասել է դեսպանը։

«Ի տարբերություն 2014 թվականի, ներկայումս դա մեզ համար անակնկալ չի լինի։ Մենք բոլորս մտածում ենք ինչպես խուսափել այդ ամենից, քանի որ ոչ ոք լայնամասշտաբ պատերազմ չի ուզում»,-հավելել է Ֆեյդհուզենը

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության կարծիքով, Ռուսաստանը ծրագրում է 2022 թվականին հարձակվել Ուկրաինայի վրա միանգամից երեք ուղղություններով։ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը հայտարարել էր, որ հարձակումը կլինի հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին։

Պաշտոնական Կրեմլի ներկայացուցչի՝ Պեսկովի պնդմամբ՝ Մոսկվան չի նախատեսում ագրեսիվ գործողություններ։

spot_imgspot_img