ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, Times․am։ Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին հայտնում են «Հայաստան» դաշինքից։
Նիստում անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի՝ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումներից մինչեւ ծայրաստիճան լարված սահմանային ու սոցիալական խնդիրներ։
Քննարկվել են նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անելիքները ու հնարավոր զարգացումները։