11.1 C
Yerevan

Աբովյան համայնքում վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստանի» քվեներն ավելացել են

Նմանատիպ

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, Times․am: Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, որ իրենք բողոքարկելու են ընտրության արդյունքները և դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Աբովյան համայնքի 25 խոշոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարելու համար։

«Ժամը 14-ից սկսել է վերահաշվարկ կատարվել 4 ընտրատեղամասերում։ 4 ընտրատեղամասից երկուսում որևէ փոփոխություն չի արձանագրվել, մեկ՝ 29/35 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից 2 քվե վերահաշվարկի արդյունքում դարձել է անվավեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից 3 քվե դարձել է անվավեր», – Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ փոխնախագահ Շաքե Իսայանը։

Նա ասաց, որ 29/28 ընտրատեղամասում, որը գտնվում է Առինջ համայնքում, բոլոր կուսակցությունների քվեները պահպանվել են։

Միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայներն ավելացել են 7-ով, 396-ից դարձել է 403, քանի որ անվավեր քվեաթերթիկների մեջ տեղ են գտել ակնհայտ վավեր քվեաթերթիկներ։ Այդ ընտրատեղասում հանձնաժողովի նախագահը ՔՊ-ից էր։

Քվեաթերթիկների հաշվարկը շարունակվելու է ևս երեք օր։

«Վերահաշվարկի համար 25 ընտրատեղամասերն ընտրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Ցավոք, ժամկետները սպառված են, որպեսզի դիմենք և բողոքարկենք բոլոր տեղամասերի արդյունքերը։ Չենք բացառում, որ հետագայում դատական պրոցեսով նման հայտ ներկայացնենք։ Հետաքրքիր զուգադիպությամբ ընտրված են այն տեղամասերը, որտեղ ԲՀԿ-ն առավել շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն։ Նույնիսկ այս դեպքում ապացուցվեց, որ «Բարգավաճ Հայաստանի» օգտին է վերահաշվարկը», – ասաց Շաքե Իսայանը։

Նա համոզմունք հայտնեց, որ 41 ընտրատեղամասերի վերահաշվարկի դեպքում ԲՀԿ-ի ձայները կավելանան։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ճապոնիան Ուկրաինային կես միլիարդ դոլարի անհատույց օգնություն կտրամադրի

Ճապոնիայի իշխանությունները որոշել են 470 միլիոն դոլար անհատույց օգնություն...

Միջազգային լրահոս․ Մարտի 21

Times.am-ը ներկայացնում է անցնող օրվա միջազգային կարևոր իրադարձությունների ամփոփագիրը։ Իրավիճակն...

ՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռուսաստանը օգնություն է խնդրել Չինաստանից

«Մենք նշաններ ենք տեսնում, որ Ռուսաստանը դիմել է Չինաստանին...