3.1 C
Yerevan

«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է

Նմանատիպ

Մարիա. փրկել Մոսկվան

Երևանում կայացել է «Մարիա. փրկել Մոսկվան» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված...

Ֆուտբոլի ԱԱ-ում հայտնի են դարձել փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երեկ ավարտվել են խմբային...

«Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերությունները զրկվել են լիցենզիայից

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակցության...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, Times․am: «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում:

Մալենան ունի 3, 367 միավոր: Երկրորդ հորիզոնականում 2, 830 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2, 357 միավոր:

14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:

spot_img
spot_img