ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, Times․am: Թուրքիայում տեղի է ունեցել աշխարհում առաջին լազերային զենքով ԱԹՍ-ի փորձարկումը, որը կրում է Eren անվանումը։
Ինչպես նշում է Anadolu գործակալությունը, ԱԹՍ-ը հաջողությամբ կրակել է 100, 300 և 500 մետրից։
Նոր անօդաչուն կարելի է օգտագործել պայթուցիկ սարքերի ոչնչացման համար։ ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն բարձրությունը 3 000 մետր է։
Անօդաչուն նախագծվել է Tubitak և Asisgard պաշտպանական ընկերությունների մասնագետների կողմից, Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչության կրիմինալիստների մասնակցությամբ։