Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի

Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հրապարակել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ պատասխանը ԶԼՄ-ներին։

«Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»,-հայտնում է ԱԳՆ խոսնակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում