15.1 C
Yerevan

77-ամյա կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա որդին․ տեսանյութ

Նմանատիպ

Ցնցումներից հետո. Թուրքիան և Սիրիան՝ լուսանկարներով

Այսօր վաղ առավոտյան 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի...

Անցնող շաբաթը Times-ի ֆոտոշարքում

Անցնող շաբաթն աշխարհում հարուստ էր իրադարձություններով․ Ուկրաինայում արյունալի պատերազմը...

Անցնող օրը լուսանկարներով․ Ինչպիսին էր հունվարի 6-ն աշխարհում

Ինչպիսի՞ն էր անցնող օրն աշխարհում։ Times.am-ը ներկայացնում է հունվարի...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, Times․am: Դեկտեմբերի 13-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Կապանի Ստեփանյան փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում սպանված մարդ կա: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետ ու դատաբժիշկ։

Բնակարանում հայտնաբերվեց 77-ամյա տանտիրուհու դին՝ բռնության ակնհայտ հետքերով:

Տեղում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կապանի ոստիկանները պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով առանձնապես ծանր հանցագործությունը։

Ահազանգից մեկ ժամ անց կասկածանքով բաժին բերման ենթարկվեց սպանվածի 42-ամյա որդին, որը ներկայացվեց տարածքային քննչական մարմնին ու ձերբակալվեց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը պարզվում են՝ սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում։

spot_imgspot_img