18.1 C
Yerevan

Պատերազմի օրերից Արցախի ԱԱԾ մեկ ծառայակցի ճակատագիր դեռևս անհայտ է. Աշոտ Հակոբջանյան

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, Times․am: Արցախի ԱԱԾ տնօրեն Աշոտ Հակոբջանյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիկական տոնի կապակցությամբ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգութան համակարգը վերակազմավորվելով Արցախյան ազատամարտի տարիներին ծանրակշիռ ներդրում է ունեցել Հայրենիքի պաշտպանության, անկախության կերտման և պետականաշինության կարևոր գործում:
2020 թվականին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ազգային անվտանգության մարմիններն անցել են լրջագույն փորձությունների միջով, մասնակցել ռազմաճակատի տարբեր ուղղություններում ծավալված մարտական գործողություններին, անգնահատելի ներդրում ունեցել մի շարք թեժ կետերում հատուկ առաջադրանքների կատարման ընթացքում։

Ազգային անվտանգության ծառայությունը պատերազմի ժամանակ ունեցավ 18 զոհ և 49 վիրավոր, ևս մեկ ծառայակցի ճակատագիր դեռևս անհայտ է։ Հավերժ փառք մեր նվիրյալներին։ Հայրենիքը երբեք չի մոռանա իր անմահ հերոսների սխրանքները։

Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարվող որոշ աշխատանքներ և գործառություներ տեսանելի են հանրությանը, բայց համակարգի առանձնահատկությունից ելնելով՝ մեծածավալ աշխատանքներ կատարվում են անտեսանելի ճակատներում, ուր ծառայում են նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով օժտված սպաներ, որոնք կատարում են լուրջ վերլուծական ու ինտելեկտուալ աշխատանք՝ անձի, հասարակության և պետության դեմ ուղղված ներքին ու արտաքին սպառնալիքների հակազդման, կանխարգելման ու չեզոքացման ուղղությամբ։

Անգնահատելի է համակարգի այն աշխատակիցների բարեխիղճ, պատասխանատու ու անձնվեր ծառայությունը, որոնք նպաստել են կառույցի ձևավորման, զարգացման և բարի ավանդույթների ձևավորման գործընթացներին:

Պատերազմից հետո Արցախում ու տարածաշրջանում ունենք նոր իրողություններ ու մարտահրավերներ, որոնց համարժեք արձագանք տալու համար ազգային անվտանգության մարմիններում կատարվում են համապատասխան բարեփոխումներ։

Ազգային անվտանգության մարմինների հարգելի ծառայողներ, կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ ծառայության մեջ՝ ի շահ մեր հայրենիքի», – ասված է ուղերձում։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...