ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, Times․am: Էրեբունի ավիաբազայի ՄիԳ-29 կործանիչները Հայաստանի երկնքում վարժանքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի թիրախները։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին հայտնել են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունում։
«Հարավային ռազմական շրջանի՝ ՀՀ-ում տեղակայված Էրեբունի ռազմաօդային բազայի ՄիԳ-29 կործանիչների անձնակազմերը ուսումնական թռիչքների ժամանակ որսացել են պայմանական հակառակորդի օդային թիրախները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավիացիոն զույգերի կազմում ռազմական օդաչուները, լեռներում բարդ օդերևութաբանական պայմաններում, կատարել են պարզ և բարդ աերոբատիկական տարրեր:
Օդաչուներն իրականացրել են նաև ներխուժող ինքնաթիռների հարկադիր վայրէջք։