Տյումեն-Երևան չվերթի օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին. տեսանյութ

Տյումեն-Երևան չվերթի օդանավի շարժիչը բռնկվել է թռիչքի պահին. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, Times․am: Տյումեն-Երևան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չվերթը պետք է մեկնարկեր տեղի ժամանակով 07:20-ին: Թռիչքի մեկնարկի ժամանակ պայթել է շարժիչը: Չվերթը չեղարկվել է: Ուղևորների կեսը տուն է գնացել։ Նոր չվերթը խոստացել են իրականացնել երեկոյան»,-հայտնել է ուղևորներից մեկի հարազատը։

Չվերթը պետք է իրականացներ Utair ավիաընկերության օդանավը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում