14.1 C
Yerevan

Թուրքական «Pegasus»-ը Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել քաղավիացիա

Նմանատիպ

Ծնողները կգնահատեն մանկավարժի աշխատանքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 243-Ա հրամանով հաստատվել է...

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր...

Սպասվում են տեղումներ, հնարավոր է նաև ամպրոպ

Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը, 23-26-ը, 27-ի գիշերն առանձին...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, Times․am: Թուրքական «Pegasus» ընկերությունը դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի` Երևան–Ստամբուլ չվերթ իրականացնելու հայտով։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը։

«Այո, թուրքական «Պեգասուսը» դիմել է փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտով»,– ասաց նա։

Թե երբ կկայացվի որոշումը, Սոնա Հարությունյանը չհստակեցրեց` տեղեկացնելով, որ Քաղաքացիական ավիացիան ներկայում ուսումնասիրում է հայտը։

Նշենք, որ մինչ այդ թուքական կողմը հայտարարել էր, որ Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար հայտ է ներկայացրել մեկ թուքական ու մեկ հայկական ընկերություն։

Դեկտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանը շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով:

spot_imgspot_img