ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, Times․am: Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բոլոր բնակիչներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին հայտնել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղարը։
Նրա խոսքով՝ Նազարբաեւն այժմ Նուր-Սուլթանում է։ Ավելի վաղ ենթադրվում էր, որ նա տեղափոխվել է Չինաստան։