13.1 C
Yerevan

ՀԱՊԿ-ն Աֆղանստանի հետ սահմանին կանցկացնի թմրամիջոցների դեմ պայքարի գործողություններ. Զաս

Նմանատիպ

Հենրիխ Մխիթարյանի գոլը լավագույնն է ճանաչվել

Միլանի «Ինտերի» ամսվա լավագույն գոլի հեղինակը Հայաստանի հավաքականի նախկին...

Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»

Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր...

Սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, ամպրոպ

Հանրապետության տարածքում` Մարտի 23-ի ցերեկը, 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, Times․am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն այս տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողությունների երեք փուլ կանցկացնի Աֆղանստանի հետ սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ռոսիա-24»-ի տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ այս տարվա համար տարբեր ոլորտներում նախատեսված միջոցառումների մի ամբողջ շարք ունեն՝ ռազմական անվտանգություն, ահաբեկչության դեմ պայքար:

«Դրանք թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցներ են։ Թեման հատկապես կարևոր է Աֆղանստանի վերջին իրադարձությունների ֆոնին։ Այստեղ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործողության երեք փուլ է պլանավորվում»,-նշել է Զասը:

Նա հավելել է, որ այդ ծրագրերը կազմվել են՝ հաշվի առնելով իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում, ինչպես նաև հաշվի առնելով Դուշանբեում պետությունների ղեկավարների վերջին գագաթնաժողովում ընդունված որոշումները և այս տարվա համար Հայաստանի սահմանած առաջնահերթությունները:

spot_imgspot_img