12.1 C
Yerevan

Երևանի քաղաքապետարանը սկսել է տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին

Նմանատիպ

Ռոնալդուն դուբլի հեղինակ և բացարձակ ռեկորդակիր

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում երեկ Լիխտեյնշտեյնի հավաքականի դեմ...

Հայ շախմատիստները հաղթանակ են տոնել Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում

Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլում հայ շախմատիստներից 3–ը...

Իրանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, Times․am: Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները հունվարի 20-ին ստուգայցեր են իրականացրել և տուգանք կիրառել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործող առևտրի օբյեկտների նկատմամբ։ 

«Հունվարի1-ից առևտրի օբյեկտներում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների օգտագործումն արգելված է՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված և երկրորդային հումքից պատրաստված տոպրակների:

Տնտեսվարողներին շուրջ 2 տարի ժամանակ էր տրվել հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից և նոր՝ բնապահպանական տեսանկյունից անվտանգ լուծումներ գտնել:

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցներն այսօրվանից ստուգայցեր են իրականացնում, օրինազանցներին՝ տուգանում: Հսկողությունը լինելու է ամենօրյա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեր աշխատակիցները վերահսկողության իրականացման նպատակով պարբերաբար այցելել են առևտրի կետեր, բացատրական աշխատանքներ տարել տնտեսվարողների հետ՝ օրենքի պահանջը կատարելու և թույլատրելի տոպրակների օգտագործմանն անցնելու համար: Այսօրվանից արդեն սկսել ենք ստուգայցերը, միկրոմետրով կատարվում են չափումներ: Եթե տոպրակի հաստությունը 50 միկրոնից ցածր է, ապա տնտեսվարողները «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքով» ենթարկվում են պատասխանատվության: Տուգանքի չափը 20.000-30.000 դրամ է: Օրվա ընթացքում կազմվել է ավելի քան 60 արձանագրություն: 50 միկրոն և ավելի հաստությամբ տոպրակները, որոնք հնարավոր է օգտագործել բազմակի, առայժմ թույատրելի են, բայց, իհարկե, տնտեսվարողները, ժամանակի ընթացքում պետք է անցնեն այլընտրանքային լուծումների»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Օրենսդրական փոփոխությունների գլխավոր նպատակը բնապահպանական խնդիրների լուծումն է: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները բնության մեջ քայքայվում են ավելի քան 400 տարվա ընթացքում: Մասնագետներն այս կերպ մտադիր են էապես նվազեցնել պոլիէթիլենի օգտագործումը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ռոնալդուն դուբլի հեղինակ և բացարձակ ռեկորդակիր

Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում երեկ Լիխտեյնշտեյնի հավաքականի դեմ...

Հայ շախմատիստները հաղթանակ են տոնել Եվրոպայի կանանց առաջնության 6-րդ տուրում

Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլում հայ շախմատիստներից 3–ը...

Իրանում երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև ՀՀ որոշ բնակավայրերում

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝...