3.1 C
Yerevan

Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում. «Ժողովուրդ»

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, Times․am: «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ օրաթերթը նկատում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սելֆի արած կամ հեղափոխական ամբիոն բարձրացած քննիչները բարձր պաշտոններ են ստանում: Խոսենք փաստերով. օրերս Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանին նոր պաշտոն տվեցին՝ նշանակելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ:

Իսկ ինչո՞վ հայտնի դարձավ նա: Փաշինյանը 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել: Իսկ, ահա, մյուս քննիչը հայտնի Նավոյանն է:

2018թ. հեղափոխական հանրահավաքների ժամանակ Հանրապետության հրապարակում հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ կապիտանը, որը, իր խոսքում դիմելով հավաքվածներին, նշեց. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ»։ Ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին եւ ժողովրդի հետ է: Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Նավոյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

spot_imgspot_img