ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Մեկ օրվա ընթացքում ադրբեջանական բանակի երկու զինծառայողներ զոհվել են ոչ մարտական պայմաններում։ Այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության համաձայն, զինծառայողներից մեկը (Ասիֆ Մահերամազադեն) զոհվել է Բաքվի զորամասերից մեկում, մյուսն (Ռամիլ Ռզագուլիև) ինքնասպան է եղել զինվորական հոսպիտալում։
Հաշվի առնելով, որ երկրի պաշտպանական գերատեսչությունը հստակ չի հայտնում զինծառայողների մահվան ու դեպքի հանգամանքների մասին, կարելի է ենթադրել, որ նրանց մահվան իրական պատճառները կարող են չհամապատասխանել պաշտոնական վարկածին։