11.1 C
Yerevan

Մեդվեդևը խոսել է Ուկրաինայում իշխանափոխության հեռանկարների մասին

Նմանատիպ

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ...

Հզոր երկրաշարժ պակիստանում․ կան զոհեր

Առնվազն 9 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա...

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: Ուկրաինայի ժողովուրդը վաղ թե ուշ կնտրի այն իշխանությանը, որը կկարողանա կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ինչպես փոխանցում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հավելելով, որ նոր իշխանությունը կնդունի այնպիսի աշխարհաքաղաքական իրողություններ, ինչպիսին Ղրիմն է։

Միաժամանակ Մեդվեդևը նշել է, որ նման իշխանությունները չեն լինելու պրորուսական, այլ պրոուկրաինական, քանի որ Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններն առաջին հերթին բխում են Ուկրաինայի շահերից, առաջին հերթին տնտեսական առումով։

«Ուկրաինացիները մեզ մոտիկ ժողովուրդ են և շատ պրագմատիկ։ Ես կարծում եմ, որ արդյունքում նման քաոսը նրանց կձանձրացնի»,- ասել է նա։

Մեդվեդևի խոսքերով, Ուկրաինայում իշխանափոխությունն անխուսափելի է, քանի որ 2014 թվականից այնտեղ իշխում են ազգայնական ուժերը, որոնք նախկինում ունեին 5-10 տոկոս աջակցություն։

spot_imgspot_img