-0.9 C
Yerevan

Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է քրեական գործի շրջանակներում

Նմանատիպ

Գյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվել

Գյումրու «Մուշ-2» թաղամասի բնակելի երկու նոր շենքերը գրեթե պատրաստ...

Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը

Հայաստանում նախատեսվում է 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024...

Այսօր հայտնի կդառնան Ֆուտբոլի ԱԱ 1/4 եզրափակչի վերջին երկու մասնակիցները

Կատարում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հայտնի կդառնան 1/4...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Times․am: ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող՝ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան Օնիկ Գասպարյանի փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը չի հերքել տեղեկությունը, բայց նաեւ զերծ մնացել պաշտոնապես հաստատելուց։

Հակակոռուպցիոն կոմիտեն եւս չի հերքել՝ հրաժարվելով որեւէ մեկնաբանությունից։

Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Մովսես Հակոբյանը աղմկահարույց հայտարարություններ էր արել՝ նշելով, որ պատերազմի երրորդ օրը վարչապետը կանգնեցրել է բանակի լրահամալրումը և հանձնարարել առաջնագիծ ուղարկել կամավորականներին: Նա ընդգծել էր, որ իր խոսքերը որևէ մեկը հերքել չի կարող, քանի որ կան ձայնագրություններ։

Ասուլիսում հնչեցված հայտարարությունների առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը: Նույն քրեական գործի շրջանակներում քննության առարկա են իշխանությունների կողմից առերևույթ պետական դավաճանության, ՀՀ տարածքային ամբողջականության խախտման մասին հաղորդումները, որի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ ներկայիս ԳՇ պետ Արտակ Դավթյանը, նախկին նախարար Դավիթ Տոնոյանը եւ այլ զինվորականներ։

spot_img
spot_img