Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ. Մովսես Հակոբյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: Այսօր՝ հունվարի 28 -ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է, որը պետական մակարդակով չկարեւորվեց, զինվորական միջոցառումներ չիրականացվեցին. Պարզվեց թե վարչապետը, թե պաշտպանության նախարարը, թե ԳՇ պետն ու բարձրաստիճան բազմաթիվ այլ զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով։
Օրվա առթիվ «Փաստինֆո»-ն զրուցել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:
-Պարո՛ն Հակոբյան, մեր բանակն այսօր նշում է կազմավորման 30-րդ տարին: Ի՞նչ կասեք այս առիթով.
-Շնորհավորում եմ բանակում ծառայող զինծառայողներին, պահեստազորներին, մեր զոհված ընկերներին, իրենց ընտանիքներին՝ բանակի օրվա կապակցությամբ:
-Պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակում, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր բանակի մարտունակությունը.
-Տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, ես զորացրված եմ, դրա գնահատականը կարող է տալ երկրի ղեկավարությունը:
-Բանակը վերազինելու ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք այսօր, բավարար համարո՞ւմ եք դրանք.
-Ե՛վ դրական երևույթներ եմ նկատում, և՛ բացասական, չեմ տիրապետում իրավիճակին, եզրակացություն չեմ կարող անել:
-Հայոց բանակի օրը նախորդ տարիներին մշտապես նշվել է մեծ տոնակատարություններով, սակայն այսօր բանակի օրը նշվեց առանց որևէ միջոցառման, միայն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները այցելեցին Եռաբլուր, սրան ինչպե՞ս եք վերաբերվում.
-Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ, անցած տարի էլ պետք է տոնվեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում