11.1 C
Yerevan

Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում «persona non grata» հայտարարված Սերգեյ Պոտապկինը

Նմանատիպ

Հզոր երկրաշարժ պակիստանում․ կան զոհեր

Առնվազն 9 մարդ է զոհվել Պակիստանի հյուսիս-արևմտյան Խայբեր Փախտունխվա...

Ադրբեջանը նորից արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի...

Բանակից տարկետում ստանալու համար փաստաթղթերն ընդունվում են ապրիլի 1-30-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է,...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, Times․am: ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը, ով Հայաստանի և Արցախի կողքին է եղել դժվարին ու պատասխանատու պահերին։

«Երևանում է Հայաստանի և Արցախի մեծ բարեկամ, Ադրբեջանում “persona non grata” հայտարարված, Լատվիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Սերգեյ Պոտապկինը:

Մարդ, ով Ապրիլյան պատերազմի օրերին դիվանագիտական ճակատում հայ ժողովրդի կողքին էր՝ ոչ միայն բարոյապես:

Որպես ԵՄ անդամ երկրի պատգամավոր, նա այդ օրերին եկավ Հայաստան, միասին այցելեցինք Արցախի առաջնագիծ:

Նա Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ճարտապետներից էր։

Նրա ջանքերով նաև Լատվիայի խորհրդարանը վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումը։

Գործընկերություն, որ վերածվեց ընկերության:

Շնորհակալ եմ, եղբայր:

Հ.Գ. Այսօր էլ Սերգեյ Պոտապկինն, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք է մատուցել Հայ Զինվորին»,- գրել է Էդուարդ Շարմազանովը։

spot_imgspot_img