11.1 C
Yerevan

Ֆրանսիան Ռուսաստանին սպառնացել է լուրջ պատժամիջոցներով

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Ռուսաստանի կողմից ցանկացած հարձակում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վրա, կունենա հսկայական հետևանքներ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը, Journal du dimanche-ին տված հարցազրույցում։

Ուկրաինա ներխուժելու դեպքում, Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ռուսաստանին սպառնացել է լուրջ պատժամիջոցներով և համաձայնվել Գերմանիայի ԱԳ նախարար Անալեն Բերբոկի տեսակետի հետ։ «Իմ գերմանացի գործընկերն ասել է, ոչ մի քայլ առաջ»,-նշել է Լը Դրիանը։

Դիվանագետը շեշտել է, որ տվյալ իրավիճակում Ֆրանսիան առաջնորդվում է երեք սկզբունքներով․ հաստատակամություն պատժամիջոցների հարցում, համաձայնություն՝ Ուկրաինային և հակվածություն՝ բանակցություններին։

Միաժամանակ նա հավելել է, որ ֆրանսիական իշխանությունները տեղյակ չեն, թե ինչպիսի որոշում է ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքերով, Ռուսաստանի առաջնորդը ստիպված է ընտրություն կատարել բանակցությունների և առճակատման միջև։

Ավելի վաղ, ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է պատժամիջոցները կիրառել «Հյուսիսային հոսք 2» (Северный поток-2) գազային խողովակաշարի նախագծի դեմ, եթե ռուսական կողմը որոշի ներխուժել Ուկրաինա։ Նա նշել էր, որ դա կլինի հակաքայլերից մեկը, որը միտված է Ռուսաստանին ապացուցելու, որ ռազմական կոնֆլիկտը Ուկրաինայի դեմ, նրան կհանգեցնի լուրջ հետևանքների։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...