12.1 C
Yerevan

Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմական նոր ուժեր են կուտակում շփման գծում

Նմանատիպ

Եվրո-2024․ Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները...

Սպիտակ քաղաքի մոտ երկրաշարժ է գրանցվել

3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքից 4 կմ...

Եվրո-2024․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մարտի 26-ին կմեկնարկեն երկրորդ...

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, Times․am: Ուկրաինայի զինված ուժերը շփման գիծ են տեղափոխել «Արևմուտք» հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներին։ Այս մասին հայտարարել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն, տեղեկացնում է Լուգանսկի ինֆորմացիան կենտրոնը։

Նա հստակեցրել է, որ ուկրաինական հատուկ ջոկատայինները տեղակայվել են Նովոլուգանսկում։

Կիևն իր հերթին հայտարարել է ռուսական զինտեխնիկայի նոր կուտակման մասին։ «Վերջին մեկ օրում ժամանակավոր օկուպացված տարածքում տեղակայվել է ռուսական 70 միավոր լրացուցիչ զինտեխնիկա»,-այս մասին նշված է Ուկրաինայի ԶՈւ ԳՇ հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության, խոսքը տանկերի, զրահապատ մեքենաների և ինքնագնաց հրետանային միավորների մասին է։

Ավելի վաղ Լուգանսկի ժողովրդական միլիցիան Դոնբասի շփման գծում հայտնաբերել էր NLAW տեսակի բրիտանական հակատանկային հրթիռային կայաններ, որոնք մատակարարվել են Ուկրաինայի 79-րդ դեսանտագրոհային բրիգադին։

spot_imgspot_img