11.1 C
Yerevan

Պետական գերատեսչություններում լարված մթնոլորտ է. իրենց «տեղը չեն գտնում»․ «Փաստ»

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Times․am: «Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, պետական գերատեսչություններում այս օրերին բավականին լարված մթնոլորտ է. որոշ կառույցներում, ինչպես ասում են, իրենց «տեղը չեն գտնում»: Պատճառն այն է, որ Պետական վերահսկողական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է իրականացնում հատկապես պետական գնումների գործընթացում:

Ի դեպ, կառավարության կուլիսներում խոսում են, որ մշտադիտարկման տակ է առնվել նաև վարչապետի հանձնարարականների կատարումը պետական գերատեսչություններում, և այսուհետ յուրաքանչյուր հանձնարարականի «հետևից գնալու են» հենց ՊՎԾ-ի մանդատով:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, այլ ստուգումներ ևս կատարվում են, սակայն հատկապես այս երկու «դաշտում» առանձնահատուկ ուշադրությամբ են ստուգում: Այս գործողությունները պայմանավորում են վարչապետի այն ձևակերպմամբ, որ խնդիր կա պետական ինստիտուտների կայացման դաշտում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս հանգամանքը բավականին լուրջ դժգոհություններ է առաջացրել որոշ գերատեսչություններում:

Ավելին, կան խոսակցություններ, որ փորձեր են արվել այդ դժգոհությունները հասցնել նույնիսկ վարչապետին՝ բողոքելով, թե պվծականները ստուգում են «ամեն մի չոփը», ինչը հավելյալ լարվածություն է ստեղծում գերատեսչություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

spot_imgspot_img