ԱՄՆ-ը տեղափոխում է իր դեսպանությունը Կիևից
15/02/2022 11:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, Times․am: ԱՄՆ-ը Ուկրաինայում իր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում է Լվով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Հաշվի առնելով Ուկրաինայի հետ սահմանին ռուսական ուժերի զգալի աճը՝ մենք մեր դեսպանությունը Կիևից ժամանակավորապես տեղափոխում ենք Լվով»,- ասված է ԱՄՆ-ի պետքարտուղարի հայտարարության մեջ:
Դիվանագիտական առաքելությունը կշարունակի պահպանել կապը Ուկրաինայի կառավարության հետ և աջակցել դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ ուղղված իրադրության ապաէսկալացմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում