ՀՅԴ ՀԵՄ-ը կմիանա փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին

ՀՅԴ ՀԵՄ-ը կմիանա փետրվարի 21-ին և 22-ին կայանալիք ակցիաներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ կմասնակցի փետրվարի 21֊ին և 22֊ին կայանալիք ակցիաներին և կոչ է անում բոլորին միանալ:

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՅԴ ՀԵՄ-ը մասնակցելու է երկուշաբթի՝ փետրվարի 21-ին, ժամը 17։30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի դիմաց և երեքշաբթի՝ փետրվարի 22-ին՝ ժամը 12։00-ին Մարզահամերգային համալիրի մոտ կայանալիք բողոքի ակցիաներին։ Մեր ձայնը միացնելով Հայաստանի քաղաքացիների բողոքի արդար ձայնին՝ Եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին մեր վրդովմունքն ենք արտահայտելու․ Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու: Հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու: Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վերաբերայլեր։

Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը։ Ուստի կոչ ենք անում մեր հայրենակիցներին մասնակցել այս ակցիաներին»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում