Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, Times․am: ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

«Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել և հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:

Փաստորեն էս մարդիկ հետապնդվում են զուգահեռ Ալիևի և Նիկոլի կողմից: Չեմ հասկանում ինչի՞ ուղղակի չեն դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր իհարկե չի տեսնի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում