ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը

ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող նախագծի քննարկումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, Times․am: Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ներկայացնելու Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությունը։

Հայտարարության հեղինակը «Հայաստան» խմբակցությունն էր։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չներկայացան նիստին և չապահովեցին քվորում՝ տապալելով արտահերթ նիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում