Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները. ՌԴ ԱԳՆ

Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները։ Նման իրավասություն ունի միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

«Արևմտյան երկրները չունեն մենաշնորհ միջազգային իրավունքի և միջազգային զարգացման շարժիչ ուժերի վրա: Ոչ ոք ԵՄ-ին չի լիազորել լուծել պատերազմի և խաղաղության խնդիրները, միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի նման միջազգային իրավական իրավասություն»,- ասված է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում