ԱՄՆ հետախուզության տվյալներով, Կիևը կընկնի 96 ժամվա ընթացքում
24/02/2022 23:43
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, Times․am: Միացյալ Նահանգների հետախուզությունը հայտնել է երկրի ղեկավարությանը, որ ռուսական զորքերը կգրավեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը 96 ժամվա ընթացքում: Այս մասին հայտնում են New York Times-ի աղբյուրները:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ պատրաստ է իր երկրում ապաստան տրամադրել Ուկրաինայի կառավարությանն ու նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում