ՌԴ-Ուկրաինա բանակցություններն ավարտվեցին․ առանձնացվել են թեմաներ, որոնք կարող են լուծումներ գտնել
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, Times․am: Գոմելի շրջանում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները։ Երկու երկրների պատվիրակությունները կոնսուլտացիաների նպատակով վերադառնում են սեփական մայրաքաղաքներ։
Նշվում է, որ շուտով կկայանա բանակցությունների հաջորդ փուլը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրական Միխաիլ Պոդոլյակը բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան մի շարք թեմաներ են առանձնացրել, որոնց հետ կապված կարող են լուծումներ լինել։ «Բանակցությունների հաջորդ փուլում նշված թեմաները կստանան զարգացման հստակ պրակտիկա», – հայտարարել է Պոդոլյակը։
Իր հերթին Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, որ «գտնվել են հատման կետեր, որոնց կապակցությամբ կարելի է ընդհանուր դիրքորոշում կանխատեսել»։
Կողմերը նշում են, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Բելառուսի ու Լեհաստանի սահմանում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում