ՄԱԿ-ի՝ Ռուսաստանին դատապարտող բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ՄԱԿ-ի՝ Ռուսաստանին դատապարտող բանաձևին Հայաստանը ձեռնպահ է քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, Times․am: ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը դատապարտող բանաձևին և կոչ է արել անհապաղ դուրս բերել զորքերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստում 193 անդամ երկրներից կողմ է քվեարկել141-ը։ 5 երկիր դեմ է եղել բանաձևին, 35-ը՝ ձեռնպահ։

Դեմ են քվեարկել Բելառուսը, ԿԺԴՀ-ն, Էրիթրեան, Ռուսաստանը և Սիրիան։

Ձեռնպահ քվեարկողների թվում են Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Հայաստանը, Պակիստանը, Իրանը, Իրաքը, Կուբան, Ղրղըզստանը, Վիետնամը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Նիկարագուան, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում