Ադրբեջանն առաջիկայում կարող է սրել իրադրությունը ՀՀ-ի և Արցախի հետ շփման գծում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, Times․am: Երասխի ուղղությամբ ադրբեջանական գործողությունների դրդապատճառները հասկանալու համար պետք է վերլուծել իրադարձությունների քաղաքական, ռազմական գործոններն ու տարածաշրջանային իրադրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Այսօր ադրբեջանական գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող զոհվել է, մեկը՝ վիրավորվել։
Ադրբեջանական զորքերը շարունակում են տարբեր բնույթի սպառնալիքներ ստեղծել նաև արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի մի քանի ուղղություններում, հատկապես այն տեղամասերում, որի մերձակա հատվածներում բնակավայրեր կան։
Հատկանշական է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն այսօր մի քանի հայտարարություններ է արել, որով ըստ էության, առաջնագծում ծառայություն իրականացնող անձնակազմերին մղել է կոշտ դիմակայության։
Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի և Արցախի հետ շփման գծում, Ադրբեջանը կարող է սրել իրադրությունը»,- գրել է Աբրահամյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում