Պուտինը հանձնարարել է պատժել՝ ժամկետային զինծառայողներին Ուկրաինա ուղարկելու համար

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, Times․am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Գլխավոր ռազմական դատախազությանը ուսումնասիրել համապատասխան նյութերը և պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք չեն կատարել հրամանը և Ուկրաինա են ուղարկել ժամկետային զինծառայողներին։ Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ ռազմական գործողություններից առաջ ՌԴ զինված ուժերի բոլոր հրամանատարներին տրվել է հանձնարարություն՝ կտրականապես բացառել ժամկետային զինծառայողներին ներգրավել Ուկրաինայում ցանկացած գործողություններին։
«Նախագահին զեկուցվել է, որ հրամանը կատարված է, սակայն երբ պարզվել է Ուկրաինայում ռուսական ժամկետային զինծառայողների ներկայության մասին, Պուտինը կարգադրել է համապատասխան նյութերն ուղարկել դատախազություն, որպեսզի վերջինս դրանք ուսումնասիրի, իրավական գնահատական տա և պատժի մեղավորներին»,-եզրափակել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում