Հետո ինչ, Ադրբեջանը մեզ չպիտի շեղի խաղաղություն հաստատելու ճանապարհից․ Խաչատուրյանը՝ ադրբեջանական կրակոցների մասին
10/03/2022 13:36

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Միջազգային հարաբերություններում ես առաջնոդվելու եմ Կառավարության ընդունած ծրագրով։ Այս մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի պաշտոնում ընտրված Վահագն Խաչատուրյանը։
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունների՝ խաղաղության դարաշրջան բացելուն զուհագեռ Ադրբեջանը կրակում է սահմանին, Խաչատուրյանը նշեց․
«Հա, հետո ինչ, ոչ ոք, այդ թվում Ադրբեջանը, մեզ չպետք է շեղի խաղաղության ճանապարհից, մենք պետք է կարողանանք խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պետք է պաշտպանվենք և պաշտպանվելով ասենք, որ պետք չէ մեզ հետ այդպես խոսել»,– ասաց Վահագն Խաչատուրյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում