Եվրոպան Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի
10/03/2022 14:05

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, Times․am: Եվրոպական միության անդամ երկրները պետք է խուսափեն Ուկրաինայում իրավիճակի հետագա էսկալացիայից։ Ինչպես փոխանցում է «Интерфакс»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
«Մենք պետք է օգնենք Ուկրաինային, բայց միաժամանակ պետք է խուսափենք իրավիճակի հետագա սրացումից»,-նշել է Եմ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ միությունը Ուկրաինային ինքնաթիռներ չի մատակարարի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում